ՆԱՏՕ-ն հայտարարել է ԼՂ-ում ճգնաժամի արդյունքում ռուսական ռազմական ներկայության ուժեղացման մասին

ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները Հյուսատլանտյան խորհրդի նիստի ժամանակ, որը կկայանա դեկտեմբերի 1-2-ին տեսահամաժողովի ձևաչափով, կքննարկեն աշխարհում Ռուսաստանի ռազմական ներկայության ուժեղացումը, այդ թվում Լեռնային Ղարաբաղում և Բելառուսում իրադարձությունների համատեքստում: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Նախարարները կքննարկեն, թե ինչ կարող ենք անել՝ ի պատասխան Ռուսաստանի ռազմական ակտիվության մեծացման: Ռուսաստանն արդիականացնում է իր միջուկային զինանոցն ու նոր հրթիռներ, նոր ուժեր տեղակայում ծայրագույն հյուսիսից մինչև Լիբիա և Սիրիա: Մենք նաև տեսնում ենք ռուսական ռազմական ներկայության ուժեղացում Լեռնային Ղարաբաղում և Բելառուսում ճգնաժամների արդյունքում»,-ասել է նա, տեղեկացնում է News.am: