Լարված իրավիճակ` Մաշտոցի պողոտայում. Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց են փակել

Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են ու նորից փակում են երևանյան փողոցները։ Այս պահին նրանք Մաշտոցի պողոտայում են` օպերայի մերձակա տարածքում։

Նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը վանկարկելով՝ «Նիկոլ, դավաճան»։

Ոստիկանները դուրս են բերում քաղաքացիներին փողոցի բանուկ հատվածից, սակայն քաղաքացիները պտտվում և հաջորդ կողմից նորից փակում են փողոցը։ Երթևեկությունը կաթվածահար է եղել։

«Մի արեք, դուք էլ ունեք զոհված ընկերներ»,–ոստիկաններին դիմում են բողոքի ակցիա անողները։

Ոստիկանական մեծ ուժեր են հավաքվել։ Դեռևս որևէ մեկին բերման չեն ենթարկել, ցուցարարներին միայն հեռացնում են փողոցից, տեղեկացնում է Sputnik Armenia։