Վահան Քերոբյանը փորձում է արդարանալ

Ես ասել եմ՝ կբացվեն ճանապարհները, կմոդեռնիզացնենք մեր տնտեսությունը և օրերից մի օր միգուցե բացվեն ճանապարհները, դուք վերցրել եք կոնտեքստից միայն վերջին մասը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նոր նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Առաջին ալիքին» տված իր հարցազրույցին, որտեղ նշել էր. «Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար», տեղեկացնում է News.am:

Դիտարկմանը, որ մի կողմից մերժում ենք թուրքական ապրանքները, մյուս կողմից նախարարը նման հայտարարություն է անում, Քերոբյանն արձագանքեց. «Խնդրում եմ՝ մանիպուլյացիա մի արեք: Շատ ներողություն եմ խնդրում, ես հարգում եմ լրագրողի մասնագիտությունը, բայց մանիպուլյացիոն և անիմաստ խոսակցություններին չեմ պատասխանում ժամանակ ծախսել»:

Հարցին, որ ինքը ժամանակին եղել է սուպերմարկետների ցանցի ղեկավար, որը սնանկացման է հասցրել, հիմա ինչպես է հաջողելու նխարարի պաշտոնում, նա պատասխանեց. «Ես օրինքի առաջ որևէ պարտավորություն չունեմ և այս թեման այսքանով փակում ենք: Դա եղել է իմ աշխատանքից դուրս գալուց մոտավորապես 1,5 տարի հետո: Ես չեմ դրան հասցրել»: