Հանրակրթական ուսումնական հաստատությունների 5֊12֊րդ դասարաններում վերսկսում է առկա ուսուցումը

Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների 5֊12֊րդ դասարաններում վերսկսում է առկա ուսուցումը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից, տեղեկացնում է News.am։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ մեկտեղ որոշում է կայացրել սույն թվականի դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա կրթություն ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից։