Լաչինի միջանցքում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման զինծառայողներն իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ են իրականացնում և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

 


         

Խաղաղապահները ապահովում են քաղաքացիական ավտոտրանսպորտի անվտանգությունը և բնակիչների տեղաշարժը Լաչինի միջանցքով, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխումը, ուղեկցում և ապահովում են ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնման աշատանքներն իրականացնող բրիգադների անվտանգությունը:

Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է ավելի քան 26.000 փախստականի անվտանգ վերադարձն իրենց նախկին բնակության վայրեր, տեղեկացնում է News.am: