Բողոքի ակցիա Էջմիածնի զինկոմիսարիատի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր վաղ առավոտից Էջմիածնի զինկոմիսարիատի մոտ բողոքի ակցիա են անցկացնում անհետ կորած զինծառայողների հարազատները։ Այս զինկոմիսարիատից հոկտեմբերի 21-ին Արցախի Զանգելանի շրջան տարված զինծառայողներից 34-ն անհետ կորած են։ Հարազատները մեղադրում են հրամանատարությանն անկազմակերպվածության համար։ Շրջափակումից հրաշքով փրկված Դավիթ Կատանյանը պատմում է, որ իրենց հետ հրամանատար չի եղել։ Անհետ կորածների թվում նաև իր եղբայրն է։

 

 

«Ախպերս էլ է կորած, մեր երեք ընկերներն էլ չկան, մեզ պետք է Ա կետից Բ կետ տանեին, բայց չի նշվել, թե որտեղ է Բ կետը։ Գնացել ու ընկել ենք շրջափակման մեջ»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ իրենք տասներկու հոգով հրամանատար չեն ունեցել։ Թե ինչպես են դուրս եկել շրջափակումից, մի բառով է ձևակերպում՝ «մի կերպ»։ Ավելացրեց՝ սարի հետևում եղել է գեներալ, որն իր զորքին մարտական գործողությունների մեջ չի ներգրավել։ «Օգնություն էլ ենք ուզել, չի եկել»,- նշեց նա, տեղեկացնում է Sputnik Armenia։