843 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 135 967

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 843 ով և դարձել 135 967։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 22 850 մարդ, կատարվել է 512 617 թեստավորում, առողջացել են վարակվածներից 110 365-ը ։ Գրանցվել է մահվան 2193 դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 559 է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։