Արշավիր ՂԱՐԱՄՅԱՆ. ԱՎԱՂ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՎՍՏԱՀՎԵՑ ՆՌՆԱԿԱՆԵՏԸ ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԱԹՍ-Ի ՏԵՂԸ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՊՈՊՈՒԼԻՍՏԻՆ

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը գրում է.

«Երկու տարին լիարժեք հերիք էր բարեփոխումների համար, ավաղ այն վստահվեց նռնականետը հարվածային աթս-ի տեղը օգտագործող պոպուլիստին և ունեցանք այն ինչ ունենք»։

Իսկ 2018-ի դեկտեմբերի 1-ին նա ֆեյսբուքյան իր էջում այս գրառումն էր հրապարակել.

«Հայոց Ազգային Բանակը պետք է լինի կիսապրոֆեսիոնալ X/Y հարաբերակցությամբ, որտեղ X-ը այն զինծառայողներն են որոնք ծառայում են պետության հետ կնքված պայմանագրին համաձայն, իսկ Y-ը պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձինք:

1. X խմբում ընդգրկված զինծառայողները պետք է զինվորական մասնագիտությունը համարեն իրենց հիմնական մասնագիտությունը։

2.Y խմբում ընդգրկված զինծառայողները ծառայությունից հետո կարող են իրենց ծառայությունը շարունակել X խմբում, նրանք համարվում են զինված ուժերի հիմնական զորահավաքային ռեսուրսը»։

Panorama.am