Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ՆԻԿՈԼԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԳՏՆԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՒՄ ՀԵՏ ԿԿԱՐՈՂԱՆԱՐ ԱՇԽԱՏԵԼ

Արդեն տևական ժամանակ է ՀՀ պաշտպանության նախարարը տեղակալներ չունի։ Ում դիմել, մերժում են ստացել։ Իմ տեղեկություններով արդեն մի քանի տասնյակ պոտենցիալ թեկնածու, ում առաջարկվել է նախարարի տեղակալի պաշտոն, գրեթե բառացիորեն նույն պատասխանն են տվել. «Այս դավաճանների հետ մենք որևէ գործ չենք կարող ունենալ»։

Նույնը վերաբերվում է նաև պետական այլ գերատեսչությունների։ Միայն վերջին շահամոլներն են պատրաստ սպասարկել Նիկոլի դավաճանական օրակարգը։ Փառք Աստծո, նմանները մեր երկրում այդքան էլ շատ չեն։

Հետո էլ Նիկոլը կանգնում ու հայտարարում է, թե իր հրաժարականի պահանջը հանրության շրջանում արձագանք չի գտնում։ Ինքը մարդ չի գտնում, ում հետ կարող է աշխատել, եղածները լքում են իրեն, բայց կանգնում և միայն իրեն հատուկ ցինիկ ոճով նման հայտարարություններ է անում։ Ու եթե մի բանում Նիկոլը ճիշտ է, ապա դա այն է, որ հանրությունը իսկապես չի ուզում Նիկոլի հրաժարական։ Ավելի ճիշտ, միայն հրաժարական չէ, որ պահանջում է։ Այլև դատաստան ու քառատում։

Հրանտ Մելիք-Շահնազարյան, ֆեյսբուքյան էջ