Բաքուն վստահեցնում է, որ հայ ռազմագերիների մասնակցությամբ շքերթ չի ծրագրում

Բաքվում բացառում են հայ ռազմագերիների մասնակցությամբ շքերթի կազմակերպումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի գերիների ու անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովին։

Նշվում է, որ սոցցանցերում շրջանառվող տեղեկությունը, թե Ադրբեջանը մտադիր է նվաստացնել հայ ռազմագերիների պատիվն ու արժանապատվությունը Բաքվում կայանալիք շքերթի ընթացքում, չի համապատասխանում իրականությանը։

Բաքվում վստահեցրել են նաև, որ ռազմագերիների ու պատանդների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կողմնակից են։