Ադրբեջանը հայտարարել է գերիների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի մասին

Ադրբեջանը գերիների փոխանակման հարցում կողմ է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին: Այս մասին հայտարարել է այդ երկրի գերիների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

«Ադրբեջանի Հանրապետությունը կողմ է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների և ձերբակալվածների փոխանակման գործընթացին»,-ասվում է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am: