Դադիվանքում սպասավորող միաբանները ստացան Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն երեկ ընդունել և իր հայրական օրհնությունն է բաշխել Դադիվանքում դժվարին այս օրերին իրենց հոգևոր ծառայությունը բերող Մայր Աթոռի միաբաններին։

Տեղեկատվական համակարագի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանի փոխանցմամբ, Նորին Սրբությունն իր գնահատանքն է փոխանցել եկեղեցականներին՝ կարևորելով նրանց նվիրյալ հանձնառությունը։

Վեհափառ Հայրապետը նաև գոհունակությամբ անդրադարձել է ռուս խաղաղապահների առաքելությանը, որի շնորհիվ ապահովվել է վանքի անվտանգությունը և բնականոն գործունեությունը, տեղեկացնում է Panorama.am։