Գեղամ Մանուկյան․ Փաշինյանն ամեն վայրկյան հայրենիքից մի պտղունց նվիրում է Ադրբեջանին

Նիկոլ Փաշինյանն անգամ քնելուց պետք է ականջին օղ անի, որ ինքն ավելորդ է պետական կառավարման համակարգում: Նա գողացել է հայ ազգի արժանապատվությունը, պատիվը և հայրենիքը: Նա ամեն վայրկյան հայրենիքից մի պտղունց նվիրում է Ադրբեջանին, և վայրկյան առաջ պետք է հեռանա, լրագրողների հետ զրույցում ասաց դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը:

«Նիկոլ Փաշինյանը ստախոս է, ինչ խոսել է՝ սուտ է խոսել: Նրա թավշյա բռնատիրությունը դավաճանի թավշյա բռնատիրություն է», - ասաց դաշնակցական գործիչը:

Գեղամ Մանուկյանն արդարացրեց այսօր մի քանի ցուցարարների՝ Մաշտոցի պողոտայում տրոլեյբուսի վրա բարձրանալու արարքը:

Նա նշեց՝ բարձրացողներից մեկն էլ իր տղան է եղել և լավ է արել, քանի որ տրանսպորտի աշխատանքի կարճաժամկետ խաթարումը ոչ մի կերպ հավասարազոր չէ, օրինակ, Բերձորում բնակված մարդկանց աներ-անտիրական թողնելու՝ ՀՀ իշխանությունների քայլին:

«Նիկոլ Փաշինյանն ամեն օր թույն է ներարկում, հիմա էլ թույն է ներարկում զինված ուժերի դեմ, իր ֆեյքերով բանակի դեմ արշավ է անում՝ միայն թե չոր դուրս գա», - ասաց Մանուկյանը, տեղեկացնում է Aysor.am-ը: