2020-12-02 14:47
Լրատվական գործակալություններ
Արցախի պատերազմում մասնակցած ժամկետային զինծառայողները ստանում են արձակուրդ
Մեկնարկել է պատերազմին մասնակցած զինծառայողներին արձակուրդի տրամադրման գործընթացը, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ինչպես ավելի վաղ խոստացել էր ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, դեկտեմբերի 1-ից մեկնարկել է Արցախում պատերազմական գործողություններին մասնակցած պարտադիր ժամկետային զինծառայողներին արձակուրդի տրամադրման գործընթացը։
Նախօրեին Հայաստան է ժամանել զինծառայողների առաջին մեծ խումբը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։