Համացանցում Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքի պահանջագիրը հրապարակվել է change.org կայքում։

Տեքստում նշվում է, որ Փաշինյանը դավաճանել է ազգային շահերին ու պառակտում է մտցրել հասարակության մեջ, հետևաբար՝ նա առնվազն պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից։

«Սակայն դուք էլ ավելի մեծ մեղք եք գործում ձեր ժողովրդի ու նրա ապագայի հանդեպ։ Չեք ուզում ձեր վրա վերցնեք պատասխանատվությունը տեղի ունեցածի համար ու հեռանալ։ Դուք նվաստացրել եք հաղթանակած ժողովրդի պատիվն ու արժանապատվությունն ու ոտնահարել եք նրա փառահեղ սխրանքները։ Ձեր անունն այսուհետ կապված է պատվազրկության ու արժանապատվության կորստի հետ։ Դուք խաբված հույսերի խորհրդանիշ եք։ Դուք այլևս առաջնորդ չեք, այլ սնանկ քաղաքական գործիչ եք», - նշված է պահանջագրում։

Նշվում է, որ վարչապետի հրաժարականից հետո ժողովուրդը պետք է համախմբվի ու իր ճանապարհը գտնի, տեղեկացնում է Sputnik Armenia։