Ընդդիմությունը կողմնորոշվել է վարչապետի թեկնածուի հարցում, հայտնի է նրա անունը

Նիկոլ Փաշինյանի փոխարեն վարչապետի պաշտոնում ընդդիմության միասնական թեկնածուն է նախկին վարչապետ և պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը։

Այս մասին ՌԲԿ–ին է հայտնել «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Ռոբերտ Հարությունյանը։

Հայաստանի ընդդդիմադիր շրջանակներում «Ինտերֆաքսի» աղբյուրները ևս նշել են Մանուկյանի անունը։

«Վազգեն Մանուկյանը կդառնա Հայաստանի անցումային կառավարության վարչապետի պաշտոնի միասնական թեկնածուն», – ասել է գործակալության զրուցակիցը։

Մանուկյանը հոկտեմբերի 27–ին, Արցախի պատերազմից մեկ ամիս անց, կոչ էր արել կառավարությանը հրաժարական տալ և իշխանությունը փոխանցել բանակին։

«Այս կառավարությունը պետք է հրաժարական տա` ամբողջ իշխանությունը փոխանցելով բանակին, և դա պետք է անի ինքնակամ`անցնցում, որոնց հետևանքները կարող են կործանարար լինել», – ասել էր Մանուկյանն այն ժամանակ։

Նա առաջարկել էր բանակին իշխանությունը վերցնել իր ձեռքը, Արցախի հետ միասին ստեղծել Պաշտպանական միասնական կոմիտե, կազմակերպել անհրաժեշտ միջոցառումներ, գնալ բանակցությունների շահագրգիռ պետությունների և միջազգային կառույցների հետ։ Այն ժամանակ Մանուկյանը զգուշացրել էր. «Հակառակ դեպքում մենք կարող ենք ամեն ինչ կորցնել»։

 Երևանում վերջին շաբաթների ընթացքում կազմակերպվում են բողոքի ակցիաներ 17 ընդդիմադիր կուսակցությունների կողմից` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Քաղաքական գործիչներն ու շարքային քաղաքացիները վրդովվել էն նոյեմբերի 9–ին Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից ստորագրված արցախյան հայտարարության կապակցությամբ, որը նախատեսում է զգալի տարածքային զիջումներ Ադրբեջանին, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։