ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ RIA MONEY TRANSFERS ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ԱԿՑԻԱ

Արդշինբանկը և Ria Money Transfers դրամական փոխանցումների համակարգը մինչև 2021թ.-ի փետրվարի 28-ը գործարկում են նոր համատեղ ակցիա, որի շրջանակներում Ria Money Transfers դրամական փոխանցումների համակարգով Հայաստանից դեպի Ուկրաինա, Վրաստան և Մոլդովա ուղարկվող փոխանցումները կիրականացվեն 0,8% միջնորդավճարով, նախկին 1-1,6% -ի փոխարեն, իսկ գումարները կվճարվեն ԱՄՆ դոլար և Եվրո արժույթներով:

Փոխանցումները հնարավոր է իրականացնել Արդշինբանկի ցանկացած մասնաճյուղում: Փոխանցման միջնորդավճարը գանձվում է միայն ուղարկողից: Փոխանցումը հասանելի է դառնում ստացողին ուղարկելուց րոպեներ անց:

Արդշինբանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցերից մեկը Հայաստանում` 60 մասնաճյուղ: Բանկի գործընկերներն են աշխարհի դրամական փոխանցումների ամենամեծ համակարգերը: 2020 թվականին Արդշինբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը՝ ըստ Global Finance և Euromoney ամսագրերի: Global Finance-ը 2020 թվականին Արդշինբանկը ճանաչեց որպես ամենահուսալի բանկը Հայաստանում, իսկ Financial Times-ի The Banker ամսագիրը Արդշինբանկի եվրապարտատոմսերի թողարկումը ճանաչեց որպես 2020 թվականի «Տարվա գործարք» Եվրոպայում:

Основная тема:
Теги: