Պատերազմին մասնակցած ուսանողներն ու մասնակիցների ուսանող զավակները կազատվեն ուսման վարձից

Արցախյան պատերազմին մասնակցած ուանողներն ու մասնակիցների ուսանող երեխաները կազատվեն 2020թ-ի 2-րդ կիսամյակի ուսման վարձից: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ որոշում, ամենայն հավանականությամբ, կկայացվի կառավարության հաջորդ նիստում, տեղեկացնում է Sputnik Armenia:

«Ես հույս ունեմ, որ կառավարության արդեն հաջորդ նիստում դե յուրե մենք այդ որոշումը կընդունենք»,- ասաց Փաշինյանը:

Իսկ մինչ որոշման ընդունումը վարչապետը ԿԳՄՍ նախարարին հրահանգեց ամեն ինչ անել, որ այդ կատեգորիայի ուսանողները ուսման վարձերի հետ կապված որևէ խնդիր չունենան: