2020-12-03 16:27
Լրատվական գործակալություններ
Մեկ օրում Երևանից ավելի քան 1400 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ
Մեկ օրում Երևանից ավելի քան 1400 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ավտոբուսներով այսօր Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 1479 մարդ: Ավտոբուսների ընթացքն իրականացվել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ:
Ընդհանուր առմամբ՝ ավելի քան 28 000 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ, տեղեկացնում է News.am-ը: