2020-12-03 19:06
Լրատվական գործակալություններ
Ցուցարարները փակել են Երևանի փողոցներն ու պողոտաները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները Երևանում փակել են Սայաթ-Նովա և Մաշտոցի պողոտաները։
Ըստ ոստիկանության հետ պայմանավորվածության՝ ակցիան տևեց 3 րոպե, ինչից հետո ցուցարարներն ապաարգելափակեցին երթևեկությունը։
Ակտիվիստները նախօրեին հայտարարեցին ժամը 18:00-ից հետո Երևանի բոլոր փողոցների երթևեկության դադարեցման մասին, տեղեկացնում է Newsarmenia.am-ը: