1 184 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 139 692

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 184-ով և դարձել 139 692։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 21 842 մարդ, կատարվել է 522 843 թեստավորում (+3 398), առողջացել են վարակվածներից 114 990-ը (+1 762)։ Գրանցվել է մահվան 2 277 (+23) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 5-ով ու դարձել 583, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։