2020-12-04 13:13
Լրատվական գործակալություններ
0
«Իրատես». ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ՕՏԱՐ ՄԱՐԴ Է ԴԻՏԱՐԿՎՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ
«Իրատես» թերթը գրում է. «Վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից ՊՆ նախարար նշանակված Վաղարշակ Հարությունյանը ոչ միայն նախարարությունում չի ընդունվում, այլև օտար մարդ է դիտարկվում զինվորականների շրջանում։
Ավելին, նա դեռ չի կարողանում մտնել բուն գործառույթների մեջ, քանի որ խնդիրների թնջուկն այնքան մեծ է ու բարդ, որ առնվազն պետք է դրանց թելը գտնել ու առաջ գնալ։ Սակայն, ասում են, սա չի խանգարում, որ նորանշանակ նախարարը պաշտպանական գերատեսչությունում կադրերին յուրային ու օտար համարի, փաշինյանական սև ու սպիտակի քաղաքականությունը ներմուծի պաշտպանական ոլորտ»։