2020-12-04 21:06
Լրատվական գործակալություններ
0
Le Figaro. Ֆրանսիայի կառավարությունը դեմ է Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը
Այսօր ֆրանսիական դիվանագիտության ղեկավար Ժան–Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ դեմ է Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը՝ այս հարցով Ազգային ժողովում միաձայն քվեարկությունից հետո, հայտնում է Le Figaro-ն:
Լե Դրիանը նշել է, որ չի կիսում ճանաչման մասին նախաձեռնությունը՝ նշելով, որ «հայ ընկերներն այդ մասին չեն խնդրում»: Նման որոշումը «կնշանակեր Ֆրանսիայի բացառում Մինսկի խմբի կազմից», որը միավորում է Փարիզը, Մոսկվան և Վաշինգտոնը այդ հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու հարցում:
«Դա մեզ համար կնշանակի հրաժարում միջնորդի դերից»,-նշել է նա, տեղեկացնում է News.am-ը: