Ռոբերտ Քոչարյան․ Պատերազմից հնարավո՞ր էր խուսափել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համոզված է, որ պատերազմից հնարավոր էր խուսափել։ Նա իր տեսակետը հայտնեց «5-րդ ալիքին» տված հարցազրույցում։

«Ես համոզված եմ, որ ՀՀ իշխանությունն ամեն ինչ արեց պատերազմն անխուսափելի դարձնելու համար»,– ասաց նա։

Նրա խոսքով` բանակցային գործընթացը գիտակցաբար մտցվեց փակուղի։ Իրարամերժ հայտարարություններով ստեղծվեց մի իրավիճակ, որ նախագահող երկրները չէին հասկանում, թե հայկական կողն ինչ է ուզում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։