Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՄՏՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐ, ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
Դեռևս լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած: Այդպես է կարծում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Ի թիվս մի շարք խնդիրների նա ֆեյսբուքյան իր էջում ընդգծել է ադրբեջանցիների՝ առանց որևէ խնդրի Հայաստանի մարզեր, Ստեփանակերտ մտնելը:
«Դեռևս լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած.
Թուրքական բանակը դեռ Իգդիրում է` աչքը Սյունիքի վրա է:
Ադրբեջանցիներն առանց որևէ խնդրի մտնում են Հայաստանի մարզեր, Ստեփանակերտ:
Պետական համակարգը պարալիզացված է:
Արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը տոտալ տապալված են:
Բանակը պետք վերականգնվի հասցված ֆիզիկական և բարոյահոգեբանական հարվածից:
Տնտեսություն գոյություն չունի:
Կորոնավիրուսն ավելի շատ իշխանություն ունի Հայաստանում, քան «իշխանությունը»:
Պետական կառավարում գոյություն չունի:
Առկա է հանրային դեպրեսիա՝ արտագաղթի աննախադեպ հեռանկարով», - միջազգայնագետը թվարկել է մարտահրավերները:
Սարգսյանը նաև ընդգծել է, որ երկրում տոտալ անիշխանություն է: Նրա խոսքով՝ անիշխան, տկար, տապալված և պարտված «իշխանությունը» պետք է շտապ հեռանա: