Լևոն Տեր-Պետրոսյան. Որևէ բռնարարք կամ սադրանք կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետոսյանն իր խոր մտահոգությունն է արտահայտում իշխանության համար մղվող պայքարի օրեցօր թեժացող ընթացքի կապակցությամբ: Այս մասին Facebook-ում գրել է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:

Նրա փոխանցմամբ, Լևոն Տե-Պետրոսյանը մտահոգություն է հայտնել առ այն, որ անգամ հակամարտող կողմերի կամքից անկախ, որևէ պատահական բռնարարք կամ սադրանք կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի:

«Իսկ դա կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության վերջը: Առաջին նախագահը միաժամանակ հույս է փայփայում, որ Ն. Փաշինյանն ու Վ. Մանուկյանը, լիովին գիտակցելով այս վտանգը, ամեն ջանք կգործադրեն` խուսափելու համար իրադարձությունների ծավալման նման ընթացքից»,- նշում է Մուսինյանը, տեղեկացնում է Sputnik Armenia: