ՌԴ ՊՆ. Ղարաբաղում անհետ կորածների որոնման «թեժ գիծը» ավելի քան 200 զանգ է ստացել

Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում անհետ կորածների որոնման «թեժ գծին» աշխատանքի առաջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 200 զանգ է ստացվել, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցությամբ կատարվում է զոհերի մարմինների որոնում եւ հանձնում: Կազմակերպվել է «թեժ գծի» աշխատանք՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության անհետ կորած մասնակիցների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար: «Թեժ գծի» աշխատանքի սկզբից ավելի քան 200 հեռախոսազանգ է ստացվել:

Բացի այդ, Ասկերանի կրթական դպրոցում անցկացվել է հումանիտար ակցիա, որի ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի զինծառայողները կյանքի դժվար պայմաններում գտնվող ընտանիքների երեխաներին դպրոցական պարագաների հավաքածուով ուսապարկեր են նվիրել՝ «Յունարմիա» պատանեկան համառուսական շարժման կողմից:

Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով, տեղեկացնում է News.am: