Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում ձյուն է տեղում

Սյունիքի, Լոռու մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան քաղաքներում և Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի և Ջաջուռ, Քեթի գյուղերի ավտոճանապարհներին մերկասառույց է։ Սյունիքի մարզի Գորիս և Տավուշի մարզի Բերդ քաղաքներում մառախուղ է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, տեղեկացնում է Sputnik Armenia։