Պարզաբանում․ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՀՆՉԵԼ Է ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆԿՐԵՏ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վազգեն Մանուկյանին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու առաջադրելուց հետո որոշ շրջանակներ ակտիվորեն լծվել են նրա համբավն արատավորելու և կեղտոտ տեխնոլոգիաներով նրա անվան շուրջ հակաքարոզչություն իրականացնելու գործին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիքի փրկության շարժման» մամուլի խոսնակ Անի Գասպարյանը` անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին:

«Համացանցում շրջանառվող տեսանյութի վերաբերյալ

Վազգեն Մանուկյանին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու առաջադրելուց հետո որոշ շրջանակներ ակտիվորեն լծվել են նրա համբավն արատավորելու և կեղտոտ տեխնոլոգիաներով նրա անվան շուրջ հակաքարոզչություն իրականացնելու գործին։

Դրանցից մեկն էլ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում խորհրդի քննարկումներից մեկի ժամանակ Վազգեն Մանուկյանի խոսքը միտումնավոր կոնտեքստից կտրելու և այլ ենթատեքստով ներկայացնելու խղճուկ փորձերն են։

Ի՞նչ համատեքստում է հնչել խոսքը։

2017 թվականի հոկտեմբերի 19-ին Հանրային խորհրդի լիագումար նիստում քննարկման էր դրվել «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն այդ ժամանակ հասարակության շրջանում ակտիվ քննարկումների կիզակետում էր։

Նիստին ներկա էին նաև պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ։

Քննարկումը բավականին թեժ էր, և Վազգեն Մանուկյանի խոսքը հնչել է ընտանեկան բռնությունների կոնկրետ դեպքերի և նկարագրությունների վերաբերյալ բուռն քննարկման ժամանակ՝ ամենևին ուղղված չլինելով ընտանիքին, այլ ուղղված լինելով բռնության երևույթին։

Հետևաբար, հասարակությանը մոլորեցնելու փորձերն անհեթեթ են ու անիմաստ»։

News.am