Ստամբուլում ձերբակալված НТВ-ի լրագրողների գործը փոխանցվել է դատարան

Ստամբուլում ձերբակալված ռուսական НТВ հեռուստաալիքի լրագրողների գործը փոխանցվել է թուրքական դատարան: Այս մասին այսօր ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ում աղբյուրը:

«Այդ թեմայով գործը փոխանցվել է դատարան»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը:

Ընդ որում՝ աղբյուրը չի կարողացել հայտնել, թե ռուս լրաագրողներին ինչում են մեղադրում: «Այդ թեմայով մենք այլևս ոչ մի տեղեկություն չունենք»,- հավելել է նա, տեղեկացնում է News.am: