2020-12-07 16:08
Լրատվական գործակալություններ
Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել՝ ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի
ՀՀ երկրորդ նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել՝ ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի, տեղեկացնում է News.am-ը։
Ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի, ինչպես ամեն տարի, 2020թ․ դեկտեմբերի 7-ին ևս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն հարակից հուշարձանի մոտ։