2020-12-07 17:58
Լրատվական գործակալություններ
Պուտինը և Մերկելը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հետագա համագործակցության փոխադարձ պատրաստակամությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Կայացել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը… կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել՝ շարունակելու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում համագործակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը: