Ցուցակագրում են հեռավար դասերի համար տեխնիկական միջոցներ չունեցող արցախցի աշակերտներին

Արցախի կրթության, գիտության, մշակույթի նախարարությունը ցուցակագրում է արցախցի այն աշակերտներին, ովքեր չունեն տեխնիկական միջոցներ հեռավար դասերի լիարժեք կազմակերպման համար: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ԿԳՄՆ մամուլի ծառայությունը։

«Առաջնահերթությունը կտրվի այն աշակերտներին, որոնց բնակավայրերն այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, նրանց, ովքեր պատերազմի հետևանքով ծնողազուրկ են դարձել կամ բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքից են»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ծրագրի շահառու չեն դառնա այն աշակետները, որոնց մեկ անգամ արդեն տեխնիկական միջոց է տրամադրվել նախարարության կողմից:

Նշվում է, որ տեխնիկական միջոցները տրամադրվելու են մի քանի փուլով: Ցուցակագրվելու համարպետք է զանգահարել +374 94 1139, +374 97 212925 հեռախոսահամարներով:

Ծրագիրը շարունակական է լինելու, տեղեկացնում է Sputnik Armenia: