«Փաստ». ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԻՐ ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆԻՆ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ՄԻ ՊԱՅՄԱՆՈՎ
«Փաստ» թերթը գրում է. «Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի նշանակումը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է տվել։ Ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների՝ Բալասանյանն իր նախկին պաշտոնին նշանակվելուն համաձայնել է մի պայմանով՝ ուժային բոլոր կառույցները գտնվելու են իր ուղիղ համակարգման դաշտում։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, գեներալն առաջիկայում ավելի կոնկրետ խոսելու է իր անելիքների մասին՝ նպատակ ունենալով հստակ լուծումներ առաջադրել Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակի արագ հանգուցալուծման համար։
Ավելացնենք նաև, որ, ըստ մեր հավաստի տեղեկությունների, ռուսական կողմն, ի դեմս խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ Ռուստամ Մուրադովի, բավականին ջերմ է ընդունել գեներալ Բալասանյանի՝ քաղաքական գործընթացներում ներգրավվելու փաստը։
Ի դեպ, շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ քննարկվում է առաջիկայում ուժային կառույցներում նոր կադրային փոփոխությունների հարցը»։