Դատարանը հետաձգել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով երեքշաբթի նշանակված նիստը փաստաբաններից մեկի բացակայության պատճառով հետաձգել է մինչև դեկտեմբերի 15-ը:

Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը չի կարողացել մասնակցել նիստին: Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում կայացրեց նիստը հետաձգել մինչև դեկտեմբերի 15-ը, տեղեկացնում է News.am: