2020-12-08 14:42
Լրատվական գործակալություններ
Ոստիկանները բերման ենթարկեցին Գեղամ Մանուկյանին՝ «Նիկոլ դավաճան» կարգախոսով ակցիա իրականացնելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ, հեռացիր» կարգախոսներով անհնազանդության ակցիա իրականացնելիս ոստիկանները բերման ենթարկեցին, տեղեկացնում է News.am-ը։
Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել Երևանում և մարզերում փողոցներ փակած բազմաթիվ քաղաքացիների։
Նշենք, որ այսօր՝ ժամը 12-ին, լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ լինելու են անհնազանդության ակցիաներ Հանրապետության ամբողջ տարածքում։
Այսօր Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսը և Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը նույնպես կոչ են արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վայր դնել վարչապետի լիազորությունները։