Թաթոյանը դիմել է կոչով

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին, տեղեկացնում է Sputnik Armenia։

«Մեր երկրի համար պատասխանատու այս օրերին բոլորիս առավել քան անհրաժեշտ է համախմբվածություն և համերաշխություն։ Պետական մարմիններից յուրաքանչյուրն իր իրավասությանը համապատասխան պարտավոր է սեփական գործողություններում ու երկրում երաշխավորել իրավունքի գերակայությունը, ապահովել մարդու իրավունքների բարձր պաշտպանությունը»,– գրել է նա Facebook–ում:

Նման իրավիճակում Թաթոյանը կարևորում է հանրային ճանաչում ունեցող անձանց խոսքն ու պահվածքը՝ ծառայելով որպես համախմբվածության ու համերաշխության օրինակ:

«Անկախ քաղաքական կամ որևէ այլ տեսակի հայացքներից՝ չպետք է թույլ տալ, պետք է ուղղակի բացառել լարվածության տանող որևէ տեսակի զարգացում կամ դեպք»,– նշել է պաշտպանը:

Թաթոյանը նաև հայտնել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է ռեսուրսների ու իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորություններով՝ արտակարգ գրաֆիկով: Կձեռնարկվեն բոլոր միջոցները մարդու իրավունքների պաշտպանության նպատակով: