2020-12-08 17:19
Լրատվական գործակալություններ
Մայրաքաղաքում Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներն ավարտվեցին
Երևանում այսօր՝ դեկտեմբերի 8-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներն ավարտվեցին։
Նշենք, որ ակցիաների մասնակիցները սկզբում փակել էին մայրաքաղաքի փողոցները, այնուհետև քայլերթ էին սկսել դեպի Կառավարության, ՀՀ դատախազության, ԱԱԾ շենքերի բակեր, տեղեկացնում է News.am-ը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 12-ին, լրացել էր ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։