2020-12-09 11:23
Լրատվական գործակալություններ
1 138 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 144 066
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 138-ով և դարձել 144 066: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 20 540 մարդ (-272), կատարվել է 535 833 թեստավորում, առողջացել են վարակվածներից 120 532-ը (+1 385)։ Գրանցվել է մահվան 2 393 (+21) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 4-ով ու դարձել 601, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։