ԱԺ-ի մոտ կայանալիք հանրահավաքին ընդառաջ ոստիկանությունն ուժեր է կուտակել Դեմիրճյան փողոցում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր՝ ժամը 16:00-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ-ի մոտ կայանալիք հանրահավաքին ընդառաջ ոստիկանությունն ուժեր է կուտակել Դեմիրճյան փողոցում:

 


Հիշեցնենք, որ նախօրեին «Հայրենիքի փրկության շարժումը» հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է. «Սիրելի' հայրենակիցներ, անսալով Հայրենիքի փրկության շարժման կոչին՝ ՀՀ բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիներ այսօր խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացրել Հայաստանի ողջ տարածքում։ Վաղը շարունակում ենք նույն կերպ։ Նույն ոգով։ Նույն վճռականությամբ։

Օրվա երկրորդ կեսին՝ ժամը 16։00-ին, հանդիպում ենք ՀՀ Ազգային ժողովի դիմաց և ժողովրդի կամքը պարտադրում իշխող ռեժիմին։

Միասին փրկենք մեր Հայրենիքը»:

Mediaport տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ ՀՀ ոսիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով մեծաքանական ոստիկանական ուժեր են բերվել նաև մարզերից:

Mediaport-ի թղթակիցը ևս հաստատում է փաստը՝ նշելով, որ այս պահին Դեմիրճյան փողոցում կենտրոնացած ոստիկանները հիմնականում խոսում են տարբեր բարբառներով, տեղեկացնում է News.am: