2020-12-09 16:49
Լրատվական գործակալություններ
0
Վարորդներից մեկը վրաերթի է ենթարկել ու ջարդել պողոտան փակած ցուցարարներից մեկի ոտքը
Ցուցարարներից մեկին վրաերթի ենթարկեցին և ոտքը ջարդեցին Մյասնիկյան պողոտայում Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ:
Ի նշան բողոքի ցուցարարները փակել էին Մյասնիկյան պողոտան, վարորդներից մեկը մեքենան վարեց ուղիղ ցուցարարի վրա և երիտասարդին վրաերթի ենթարկելուց հետո անգամ չկանգնեց։ Տուժած ցուցարարին հիվանդանոց տեղափոխեցին մեկ այլ ավտոմեքենայով, տեղեկացնում է News.am-ը։