Կոնստանտին Սիվկով. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԷՊ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎՐԱ ՈՐևԷ ՀԻՄՔ ՉՈՒՆԵՆ

Ղարաբաղի համար մարտերում հայկական ԶՈՒ-ի խոցելիությունը թաքնված է ոչ թե ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համակարգերում, այլ համակարգի մոդելի սխալ ընտրության մեջ: Այս մասին հայտարարել է ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը, հաղորդում է «Քաղաքականությունն այսօր»-ը:

Այսպես է նա մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, թե իբր հայկական բանակի ձախողման պատճառը ռուսական ՌԷՊ-երի հետ կապված խնդիրներն են: «Զինվորականները հայտնվել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հզոր կրակի տակ: Նախ, պետք է նայել, թե ինչ տեսակի ՌԷՊ-եր են նրանք գնել, քանի որ յուրաքանչյուր անօդաչու սարք ունի ճնշման իր համակարգերը»,- ասել է Սիվկովը:

Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից գնված միջոցները նախատեսված չեն եղել անօդաչու թռչող սարքերի ու փոքր ավիացիայի դեմ պայքարելու համար: Հենց դրանք է զանգվածաբար օգտագործել Ադրբեջանը: Անձնակազմի վերապատրաստման հարցը նույնպես մնում է կարևոր: Այսպիսով, Սիվկովը վստահ է, որ Փաշինյանի հայտարարությունները որևէ հիմք չունեն:

News.am