«Հրապարակ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐԵՎԷ ՂԵԿԱՎԱՐ ԱՅՍՔԱՆ ՎԱԽԵՑԱԾ ՉԻ ՇՐՋԵԼ ԻՐ ԿԱՌԱՎԱՐԱԾ ԵՐԿՐՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիրները երեկ որոշել էին տապալել ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանը՝ փակելով Նիկոլ Փաշինյանի ճանապարհը, բայց «ժողովրդի վարչապետը» նախապես ամեն ինչ պլանավորել էր՝ թիկնապահներ, զենք, զորք։

Հարյուրավոր ոստիկաններ ժամ առաջ փակել էին ճանապարհը, որով պետք է անցներ նա՝ կառավարական առանձնատներից մինչև ԱԺ։ Ապա տեսանյութերից պարզ դարձավ, որ 1 տարի առաջ հեծանիվով աշխատանքի գնացող վարչապետի ավտոշարասյան միջից թիկնապահներն ավտոմատներ են պարզել ժողովրդի կողմը, և եթե մեկը համարձակվեր անգամ ձվով հարվածել Փաշինյանի մեքենային, կրակելու էին։

Հայաստանի որևէ ղեկավար այսքան վախեցած ու պաշտպանված չի շրջել իր կառավարած երկրում»:

News.am