2020-12-10 14:36
Լրատվական գործակալություններ
Եղիազար Վարդանյանը հաստատվեց ՃՇՀԱՀ ռեկտորի պաշտոնում
«Ընթացակարգերի, ընտրությունների ընթացքի որև խնդիր չկա, ամեն ինչ համապատասխանել է գործող կարգերին»,-կառավարության նիստում ներկայացնելով նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ընտրության ընթացքը՝ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և առաջարկեց հաղթող ճանաչված Եղիազար Վարդանյանին հաստատել այդ պաշտոնում:
Կառավարությունը միաձայն հաստատեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնում Եղիազար Վարդանյանի ընտրության արդյունքները, տեղեկացնում է Panorama.am-ը: