2020-12-10 19:01
Լրատվական գործակալություններ
Hadrut.am կայքում կատարվում է Հադրութ քաղաքի, Վանք և Տյաք գյուղերի բնակիչների հաշվառում
Hadrut.am կայքում կատարվում է բնակչության հաշվառում, որի նպատակն է համախմբել բնակիչների վերաբերյալ տեղեկությունները՝ հետագա բոլոր անհամապատասխանություններից խուսափելու համար։
Հադրութ քաղաքի, Վանք և Տյաք գյուղերի այն բնակիչները, որոնք դեռ չեն գրանցվել, կարող են մուտք գործել hadrut.am կայք և լրացնել իրենց տվյալները։
Լրացուցիչ տեղեկությունների համար բնակիչները կարող են զանգահարել 097-36-46-46 հեռախոսահամարով, տեղեկացնում է News.am-ը։