2020-12-11 11:00
Լրատվական գործակալություններ
Անհնազանդության ակցիաների պատճառով մետրոպոլիտենի աշխատանքը կաթվածահար է եղել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է տարածել, որում ասված է․
«Հարգելի՛ ուղևորներ,
քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր՝ ժամը 09:08-ին, կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։
Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիները իրականացնում են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։
Բնականոն աշխատանքին անցնելուն պես՝ կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»։
News.am