2020-12-11 11:42
Լրատվական գործակալություններ
0
Time-ն ընտրել է «Տարվա մարդ 2020»-ին
Time ամսագիրը «Տարվա մարդ 2020» է ընտրել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին և փոխնախագահ Քամալա Հարիսին:
Time ամսագրի շապիկին հրապարակվել է 78-ամյա Բայդենի և 56-ամյա Հարիսի լուսանկարը՝ «Ամերիկայի պատմության փոփոխություն» վերնագրով:
Time ամսագիրը Տարվա մարդ է ընտրում 1927 թվականից, այս կոչումը շնորհվում է մարդուն կամ մարդկանց, որոնք օրացուցային տարվա ընթացքում լավ կամ վատ ուղղությամբ ամենաշատ են ազդել նորությունների վրա, տեղեկացնում է News.am-ը: