2020-12-11 14:26
Լրատվական գործակալություններ
Փաշինյանի հրաժարականի պահանջով փակ է Մոլդովական-Թոթովենց խաչմերուկը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսել Երևանում։ Մոլդովական-Թոթովենց խաչմերուկն այս պահին փակ է, ոստիկանները փորձում են բացել փողոցը և երթևեկությունը վերականգնել։
Ակցիայի մասնակիցները դավաճանություն են համարում նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրած փաստաթուղթը։
«Դավաճանը մեր երկրում տեղ չունի»,- սասւոմ են ակցիայի մասնակիցները, տեղեկացնում է News.am-ը։