2020-12-11 16:24
Լրատվական գործակալություններ
0
«Հայրենիքի փրկության շարժում». Նիկոլ Փաշինյանի հեռացումը դարձել է համազգային պահանջ
Նիկոլ Փաշինյանի հեռացումը դարձել է համազգային պահանջ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժումը»։
«Ամեն օր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին են միանում Հայաստանի նորանոր համայնքներ ու բնակավայրեր:
Այդ պահանջով հանդես են եկել մեր երկրի գիտակրթական, մշակութային, առողջապահական, փաստաբանական և այլ հանրույթներ, Սփյուռքի կառույցներ, գործարարներ, անգամ ուժային ոլորտի ներկայացուցիչներ:
Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության անհապաղ հեռանալու պահանջով փողոց են դուրս եկել տասնյակ հազարավոր քաղաքացիներ:
Նիկոլ Փաշինյանի հեռացումը դարձել է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ»,- ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը։