ՀՅԴ․ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն օր Հայաստանից տարածքներ է զիջում

Ամեն օր արձանագրում ենք նոր կորուստներ: Այս մասին «Առանց Նիկոլ Հայաստան» երթի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն օր զիջում է Հայաստանից տարածքներ, անտարբերության է մատնում հայ մարդու ճակատագիրը, գերեվարված անհայտ կորած մեր զավակների ճակատագիրն առ այսօր մնացել է օդում կախված: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ի վիճակի չէ անգամ պահանջներ առաջադրելու, որպեսզի ժամ առաջ վերադարձվեն մեր զավակները»,-ասաց նա։

Արծվիկ Մինասյանը նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ունակ չէ անգամ տարրական խնդիրներ լուծելու, հետևաբար ամեն օր մենք կորուստ ենք արձանագրում:

«Այս անձը չի գիտակցում, որ իր գոյությամբ վտանգում է Հայաստանի Հանրապետությունը: Նիկոլ Փաշինյանն իշխանությունը թույլատրեց մեր բանակը և հիմա մեղադրում է բանակին մեր պատմության մեջ: Մեր բանակը չի պարտվել, պարտվել է Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանը դիմեց զինվորականներին և իրավապահ համակարգին` կոչ անելով չհանդուրժել նման ղեկավարին։ Նա նաև դիմեց ԶՈւ գլխավոր շտաբի պետին՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը վտանգում է մեր բանակը, տեղեկացնում է News.am։